«Հայաստան» խմբակցությունն, ի պատասխան Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու նախաձեռնության առաջարկին, հաղորդագրությամբ հայտնել էր, որ «Հայաստան» խմբակցությունը միաձայնությամբ վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ տրամադրելու մեր բոլոր 28 պատգամավորների ստորագրությունները իմպիչմենտի գործընթացի մեկնարկի համար, եթե նման գործընթաց նախաձեռնողները կարողանան ապահովել պակասող 8 պատգամավորի ստորագրությունը, ինչպես նաև հրապարակավ կհայտարարեն իմպիչմենտի հաջողության հասնելու համար անհրաժեշտ ժողովրդական զանգված ապահովելու իրենց կարողության և պատասխանատվության մասին։
Հայտարարությանն անդրադարձել է «Արթուն ենք» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը, որը իմպիչմենթ նախաձեռնողներից մեկն է։
Նա գրել է․
««Կրելու ենք» կարգախոսով ընտրողների քվեն ստացած, բայց այդպես էլ երբեք ոչ մի անգամ չկրած «Հայաստան» դաշինքը տարածել է հայտարարություն ըստ որի
1. նիկոլին հեռացնելու միակ տարբերակին՝ իմպիչմենտին չորս տարվա ընթացքում այդպես էլ պատրաստ չի: 4 տարվա ընթացքում դաշինքը այդպես էլ չունեցավ նիկոլին փոխարինող թեկնածու:
2. Ընդդիմադիր պատգամավորները իրենց ստորագրությունները փորձում են «թանկով» ծախել առաջ քաշելով ինչ-որ պայմանններ:
3. «Նախ փողոց գեներացրեք, հետո մեզ կտրեք մեր կարևոր գործերից» թեզը ծիծաղալու է, որովհետև իմպիչմենտի խոստումով առնվազն 3 անգամ ծանրակշիռ փողոց է գեներացվել ու տապալվել, բայց իմպիչմենտ այդպես էլ չի նախաձեռնվել:
Այս հայտարարությունը ոչ այլ ինչ է քան ծաղր ընտրողին, ծաղր ընդդիմությանը մինչ այժմ հավատացած ցուցարարին, ծաղր ցույցերի ժամանակ ծեծվող միամիտ մարդկանց, ծաղր ձերբակալվողներին:
Այսպես է ծաղրում ԱԺ պատգամավորների մի ամբողջ խմբակցություն իրենց հավատացողներին ու իրենց հետ հույսեր կապողներին:
Սա կանխատեսելի էր))) հետևաբար սրա հակաքայլերը ևս մտածած էին մեր կողմից»։