Արթուր Չախոյանն ազատ արձակվեց ապօրինի ձերբակալումից։ Այս մասին հայտնել է փաստաբան Վահե Եփրիկյանը։
"Նա կշարունակի հոսպիտալացված մնալ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Բ/Կ ֊ում։
Ակնկալում եմ քննչական մարմնից խոշտանգման, մարմնական վնասվածքներ պատճառելու ու խուլիգանության հանցակազմերով պատշաճ քննություն, համապատասխան քրեաիրավական գնահատական` ի դեմս Նոր Նորքի թաղապետի ու նրա առերևույթ հանցակիցների։,-նշել է նա: