00:00:00

Վահրամ Դումանյանն ազատվել է նախագահի խորհրդականի պաշտոնից

17:33, 30 ապրիլ 2025 Քաղաքականություն

 

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Վահրամ Դումանյանն ազատվել է նախագահի խորհրդականի պաշտոնից։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը.
Վահրամ ԴՈՒՄԱՆՅԱՆԻՆ 2025 թվականի ապրիլի 30-ին ազատել Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

Հիշեցնենք, որ Դումանյանը նախագահի խորհրդականի պաշտոնում նշանակվել էր 2023-ի փետրվարին, մինչ այդ նա զբաղեցնում էր ԿԳՄՍ նախարարի պաշտոնը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր