00:00:00

«Լավ եմ արել». Նոր Նորքի թաղապետը՝ Չախոյանին ծեծելու մասին

10:02, 30 ապրիլ 2025 Քաղաքականություն

Ես ինձ պահել եմ այնպես, ինչպես իրեն կպահեր յուրաքանչյուր նորմալ հայ մարդ. ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծի ենթարկելուց հետո լրագրողներին ասաց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը։

 

«Ես վարչական շրջանի ղեկավարից բացի, նաև տղա եմ, ու երբ գալիս հայհոյում են, անվայել պահվածք են ընդունում, այո՛, կարծում եմ՝ լավ եմ արել»,-ասաց նա։

 

Նա պնդեց, թե «Արթուր Չախոյանը գնացել էր հերթական սադրանքի և ստացավ այդ սադրանքի պատասխանը»։

 

Հիշեցնենք, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը և թաղապետարանի աշխատակիցները ծեծի են ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր