00:00:00

Պետք է ուղիղ ասեմ՝ մենք էլ ենք սրտնեղում, թե ինչու նրբություններն ի սկզբանե չենք նկատում. Նիկոլ Փաշինյան

07:45, 30 ապրիլ 2025 Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, թե շարունակում են լավարկել Համընդհանուր հայտարարագրման հետ կապված գործընթացները։

«Պետք է ուղիղ ասեմ՝ մենք էլ ենք սրտնեղում, թե ինչու նրբություններն ի սկզբանե չենք նկատում, բայց նաև օբյեկտիվորեն, որ  նայում ես ու այս համոզմունքն իմ մոտ առաջացել է Էստոնիա կատարած այցից հետո, ցանկացած բարեփոխում պետք է գնա,  իր պրոբլեմին հանդիպի, որ պրոբլեմը լուծվի»,- կառավարության այսօրվա նիստում հայտարարեց նա։

Ըստ Փաշինյանի՝ երկուշաբթի օրվա դրությամբ՝ 37 հազար 737 քաղաքացի լրացրել է համընդհանուր հայտարարագիրը, նրանցից 17 հազարը պետք է ստանա սոցիալական կրեդիտ, 16 հազար 271-ն արդեն ստացել է, ընդհանուր առմամբ, պետական բյուջեից քաղաքացիները ստացել են 1 միլիարդ 482 միլիոն դրամ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր