00:00:00

Մարզային 42 բժշկական կենտրոնների լիազոր մարմինն այսուհետ առողջապահության նախարարությունն է

21:40, 29 ապրիլ 2025 Առողջություն

Ավելի կուռ ու միասնական համակարգ ունենալու, աշխատանքները օպերատիվ և արդյունավետ կազմակերպելու համար, բուժծառայության հասանելիության ու որակի անընդմեջ բարելավման, ֆինանսական կառավարման , տնտեսական , կադրային, կազմակերպչական օրակարգով, նախարարը հանդիպել է կենտրոնների տնօրենների հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։

«Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության քաղաքականության առաջնահերթությունները:
Նախարարի տեղակալներն անդրադարձել են իրենց համակարգման ոլորտի հիմնական ուղղությունները, դրանց կատարման ժամկետները:
Նախարարը հստակ պահանջ է դրել հատկապես ուշադիր լինել ծախսերի եկամուտների համամասնության ուղղությամբ:

Կարևորելով մարզային բժշկական կենտրոնների վերազինման գործընթացն ու ծառայությունների ընդլայնումը` առաջին փուլով մարզային 5 կենտրոն կհամալրվի համակարգչային շերտագրման սարքով (ԿՏ):

Անահիտ Ավանեսյանը վստահեցրել է, որ նախարարության կադրային ամբողջ ռեսուրսը պատրաստակամ է մարզային բժշկական կենտրոններին տրամադրելու համակողմանի աջակցություն»,-ասված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր