ՀՀԿ պատվիրակությունը Մոսկվայում է՝ մասնակցելու կառավարող «Единая Россия» կուսակցության կազմակերպած միջազգային կոնֆերանսին՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում ԽՍՀՄ տարած հաղթանակի 80-րդ տարեդարձին:
Այսօր ՀՀԿ պատվիրակությունը հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի նախագահի տեղակալ Կոնստանտին Կոսաչևի և «Միասնական Ռուսաստան» կուսակցության խորհրդի ներկայացուցիչ Վլադիմիր Պլիգինի հետ։
Ինչպես Մոոկվայից հաղորդում է ՀՀԿ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը, Կոնստանտին Կոսաչևը ջերմ բարեմաղթանքներ է հղել ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին։