00:00:00

Սահմանապահ զորքերի զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ

14:24, 28 ապրիլ 2025 Քաղաքականություն

Սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Այս մասին Irakanum.am-իմ հայտնել են ՔԿ-ից:

 

«Սահմանապահ զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի (Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով»,- ասեցին ՔԿ-ից:

 

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին ԱԱԾ-ից հայտնել էին, որ ՀՀ Սյունիքի մարզի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայող Ա.Ա-ն, ըստ նախնական տվյալների՝ իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածք՝ մահացել է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր