00:00:00

Երկու կարեւոր դրվագ Սարդապարատում

23:33, 28 մայիս 2018

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր չի մասնակցել Սարդարապատում Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին: ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը պարզաբանում է տարածել այս կապակցությամբ: «Նախորդ տարիներին ՀՀ Ազգային ժողովը, որպես իշխանության ճյուղ, արարողակարգի համաձայն միջոցառմանը հրավիրված է եղել ամբողջ կազմով։ Այս տարի դրսևորվել է այլ մոտեցում։ Որպես ԱԺ մարմինների ղեկավարներ չեն հրավիրվել հանձնաժողովների նախագահները։ Չեն հրավիրվել Ազգային ժողովի փոխնախագահները և չի հրավիրվել Ազգային ժողովի նախագահը։ Իսկ Արա Բաբլոյանը հրավիրվել է միայն որպես ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցությանը հատկացված ընդամենը երեք պատգամավորների շարքում։ Ավելին, երբ Ազգային ժողովի աշխատակազմը փորձել է ճշտել ԱԺ նախագահի մասնակցության արարողակարգը, հաշվի առնելով, որ միջոցառման պաշտոնական մասը միշտ իրականացվել է եռյակի մասնակցությամբ՝ Հանրապետության նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի, ԱԺ աշխատակազմին հայտնել են, որ այս տարի Ազգային ժողովի նախագահը չի լինելու նշված եռյակում։ Այսպիսով՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը գտնում է, որ իշխանության առանձին ճյուղի, օրենսդրի նկատմամբ դրսևորվել է ոչ համարժեք վերաբերմունք»,- հայտարարել է նա։ Ավելի ուշ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտնեց, որ Արա Բաբլոյանը հրավիրված է եղել որպես ԱԺ նախագահ և որպես ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ: Դժվար չէ պարզել իրականում ինչ է տեղի ունեցել։ Արդյո՞ք Արա Բաբլոյանը ստացել է հրավերն ու ցանկություն չի հայտնել մասնակցել, թե այնուամենայնիվ նրան եւ ՀՀԿ-ական այլ կարկառուն դեմքերի պարզապես հրավիրատոմս չեն ուղարկել։ Այսօր Սարդարապատում երկու կարեւոր դրվագ է արձանագրվել։ Նախ ՀՀԿ-ականները, ովքեր տարիներ շարունակ սովոր են եղել տոնական միջոցառումներին ներկա գտնվել առաջին պլանում՝ տան տիրոջ կարգավիճակում, այսօր մատնվել են անտարբերության։ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ստեղծվել է նոր իրավիճակ, որին ՀՀԿ-ականները դեռեւս չեն ընտելացել։ Նրանք սովոր են լինել թելադրողն ու դրության տերը, այսօր սակյան մեկ անգամ եւս պարզ դարձավ, որ նոր Հայաստանում նրանք տեղ չունեն։ ՀՀԿ-ի՝ կարեւորագույն այս միջոցառմանը ներկա չգտվելը առնվազն փաստում է, որ այդ կուսակցությունը դե ֆակտո այլեւս գոյություն չունի։ Երկրորդ դրվագը առավել քան ուշագրավ էր։ Նախկինում Սարդարապատի հուշահամալիրում իշխանության տարբեր տրամաչափի չինովնիկներ սեփական մեքենաներով եւ անվտանգության ուղեկցությամբ գալիս եւ տոնական միջոցառմանը մասնակցելուց հետո արագ հեռանում էին, անհաղորդ մնալով սեփական ժողովրդին։ Այսօր տեղի ունեցավ  բոլորովին հակառակը։ Սարդարապատի հուշահամալիր Նիկոլ Փաշինյանի կառավարության անդամները բարձրացան ոտքով։ Նրանց շարքերում էին նաեւ այն պաշտոնյաները, ովքեր ՀՀԿ-ի իշխանության օրոք շարժվում էին Սերժ Սարգսյանի սահմանած խաղի կանոններով։ Բարձրաստիճան պաշտոնյաները այսօր բավականին երկար քայլեցին, մնացին խցանումների մեջ, հաղթահարելով այն դժվարությունները, որոնք շարքային քաղաքացիների համար վաղուց սովորական ապրելակերպ է դարձել։ Խցանումների մեջ մնացողների շարքում էր նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդը։ Հայաստանում նոր իրավիճակ է, որին ՀՀԿ-ին ծառայածները կամ պետք է հարմարվեն, կամ լուռ հեռանան։ Այլ ելք չկա։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր