00:00:00

Երևանի վարչական շրջաններում ամբողջ օրվա ընթացքում կազմակերպվել են տոնական միջոցառումներ

22:43, 28 մայիս 2018

Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների այգիներում, պուրակներում, հրապարակներում և այլ հանրային վայրերում Երևանի քաղաքապետարանի նախաձեռնութամբ կազմակերպվել են տարատեսակ միջոցառումներ՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին: Մասնավորապես, Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների, ինչպես նաև մշակութային կենտրոնների սաները հանդես են եկել երաժշտական համարներով, իսկ սպորտային դպրոցների սաները մայրաքաղաքի տարբեր հատվածներում անց են կացրել ընկերական մրցամարտեր և խաղեր: Մի շարք վարչական շրջաններում միջոցառումների մասնակիցներին և անցորդներին անակնկալներ են մատուցվել ֆլեշ-մոբերի տեսքով: Օրվա ընթացքում միջոցառումներ են կազմակերպվել նաև մանուկների համար, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացրել ինչպես փոքրիկների, այնպես էլ նրանց ծնողների մոտ: Տոնական տրամադրությունը ամբողջացրել են մայրաքաղաքի տարբեր հատվածներում կազմակերպված բազմաժանր համերգային ծրագրերը՝ սիրված երգիչ-երգչուհիների, պարային խմբերի և երաժիշտների մասնակցությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր