00:00:00

Շուրջ 60.000 տնտեսվարող սուբյեկտ շրջանառության հարկ է վճարում և, եթե դրանց առնվազն 20-30 %-ը փակվեն, առաջին փուլում պետությունը ոչինչ չի շահի, այլ միայն կկորցնի

17:06, 14 ապրիլ 2025 Տնտեսություն

«Նոր պրոյեկտ. Տնտեսական ալիք» նախաձեռնությունը ներկայացնում է Միքայել Մելքումյանի անդրադարձը՝ «ՓՄՁ ներկայացուցիչների պահանջը հարկային փոփոխությունների դեմ» թեմայով.

Սիրելի' հայրենակիցներ,
սույն թվականի հունվարի 1-ից գործողության մեջ է դրվել շրջանառության հարկով աշխատող տնտեսվարող սուբյեկտների համար 5% դրույքաչափը կրկնապատկելու մասին օրենքը: Այդպիսով, հատկապես փոքր և միջին բիզնեսի հարկային բեռն ըստ էության երկու անգամ ավելանում է: 

Արձանագրենք, որ բացակայում է այդ փոփոխության ազդեցության գնահատականը, այն է, որքա՞ն փոքր ձեռնարկություններ և աշխատատեղեր կփակվեն:Քանիսի՞ մոտ էլ շահութաբերությունն այնքան կընկնի, որ, մի փոքր ուշ, բայց դրանք էլ ստիպված կփակվեն: Ի վերջո շուրջ 60.000 տնտեսվարող սուբյեկտ շրջանառության հարկ է վճարում և, եթե դրանց առնվազն 20-30 %-ը փակվեն, առաջին փուլում պետությունը ոչինչ չի շահի, այլ միայն կկորցնի:

 Բերենք մի օրինակ` 2010 թ.-ից ՀՀ-ում գործում էին շուրջ 20000 փոքր առևտրով զբաղվող սուբյեկտներ (խանութներ, կրպակներ), այժմ դրանք ընդամենը 6-7 հազարն են:Հիմա սա լա՞վ է, թե՞ վատ:Ստվերային շրջանառությունը պետք է փնտրել խոշոր տնտեսվարողների մոտ և տալ համակարգային լուծումներ, եթե խոշորների մոտ ստվեր չլինի, ապա այն չի լինի նաև փոքրերի մոտ, քանի որ շղթայի առաջին օղակը հենց խոշորներն են: 

Ուստի, այժմ պետք է հանգիստ թողնել փոքրերին, պետք է բացառել կոշտ վարչարարությունը փոքրերի նկատմամբ, և դրա արդյունքում միլիոնավոր դրամների տուգանքները: Սա հարցի լուծում չէ: Առանց այդ էլ ապրանքային և ծառայությունների շուկայում խոշորների կենտրոնացվածության աստիճանը շատ բարձր է, որը միմիայն  խաթարում է մրցակցային հարաբերությունների որակը:

Միքայել Մելքումյան 
«Նոր պրոյեկտ.Տնտեսական ալիք» նախաձեռնություն

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30