00:00:00

Մեկնաբանություն գրելու համար երգչին ծեծի են ենթարկել

19:48, 28 մայիս 2018

 Երևանի Վալերի Բրյուսովի անվան դասախոս Հասմիկ Ափյանի եղբայրը՝ Հայկ Ափյանը  մեկնաբանություն անելու համար ծեծի է ենթարկել երգիչ Էդգար Գևորգյանին: Այս մասին Irakanum.am-ին հայտնեց ինքը Էդգար Գևորգյանը: Դեռևս համաժողովրդական շարժման օրերին, երբ դասախոսը ՀՀԿ-ի գործողությունների վերաբերյալ գնահատական է տվել լրատվամիջոցներից մեկին,  ինքը մեկնաբանության հատվածում գրել է «ապուշ», մեկ ամիս հետո իր հետ է կապվել Հայկ Ափյանը, ով ներկայացել է որպես ՀՀԿ-ական և առաջարկել հանդիպել: Էդգարը հանդիպել է, իրեն դասախոսի եղբայրը, ով մենակ չի ներկայացել, հարցրել է, թե ինքն է արդյոք ապուշ գրել: «Չհասցրեցի ասել՝ այո, դեմքիս հարվածեց, հեռախոսս կոտրվեց»,-պատմեց երգիչը: Էդգարն այս առնչությամբ Կենտրոնի ոստիկանության բաժանմունք ցուցմունք է տվել, որտեղ էլ փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Նարեկ Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր