00:00:00

Հայրենադարձ իմ տեղակալին և օգնականին միացավ նաև հայրենադարձ խորհրդականը. նախարար

18:50, 28 մայիս 2018

Հայրենադարձ իմ տեղակալին և օգնականին միացավ նաև հայրենադարձ խորհրդականը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սփյուռքի նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Մխիթար Հայրապետյանը՝ ներկայացնելով նախարարի նորանշանակ խորհրդական Վահե Քեուշգուերյանին, ով 2009 թվականին է վերադարձել Հայաստան: Նախարարը ներկայացնում է նաև նորանշանակ խորհրդականի կենսագրությունը. «Վահեն ծնվել է 1957 թ.-ին Սիրիայի Հոմս քաղաքում։ Մեծացել է Բեյրութում և Լիբանանում, խոսում է 6 լեզուներով: Հաճախել է Բեյրութի հայ ավետարանական քոլեջը և Հայկազյան համալսարանական քոլեջը: Բարձրագույն կրթություն ստանալու նպատակով ավելի ուշ տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, որտեղ ավարտել է Լոս Անջելեսի Լավերն համալսարանը` ստանալով համակարգչային գիտությունների բակալավրի աստիճան: Կալիֆորնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում 10 տարի ապրելուց հետո Վահեն իր ընտանիքի հետ տեղափոխվել է Իտալիա` Տոսկանայի շրջան: Իտալիայում ապրելու տարիներին հիմնում է գինեգործական ընկերություններ ինչպես Տոսկանայում, այնպես էլ` Պուլիայի շրջանում: 2009 թ.-ին, զգալով հայրենիքի կանչը, Վահեն իր ընտանիքի հետ տեղափոխվում է Հայաստան։ Հայաստանում նա հիմնադրում է գինեգործական-խորհրդատվական «Սեմինա Քընսալթինգ» ընկերութունը, ինչպես նաև ներգրավվում է տարբեր գինեգործական նախագծերի ստեղծման գործընթացում, ինչպիսիք են` «Կարասը», «Կատարոն», «Կուրը» և «Քյօշը»: Ներկայումս Վահե Քեուշգուերյանը «ՎայնՎորքս» ընկերության սեփականատերն է, որը զբաղվում է բարձրորակ գինիների արտադրությամբ` աջակցելով սկսնակ գինեգործական նախագծերին: Պրն. Քեուշգուերյանը հանդիսանում է նաև «EVN Report»-ի և «Իմփաքթ Հաբ Երևանի» համահիմնադիրը և խորհրդի նախագահը, Երևանի (Ի-Վի-Էն) գինու ակադեմիայի համահիմնադիրը, ինչպես նաև Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է։ Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի»,- գրում է Մ. Հայրապետյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր