00:00:00

Միրզոյանն այցելել է «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոն

06:55, 28 մարտ 2025 Քաղաքականություն

Ղազախստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոն: Հայտնում են ԱԳՆ-ից:

Նախարար Միրզոյանը ծանոթացել է կենտրոնի գործունեությանը, միջազգային ընկերությունների ներգրավվածության համար ստեղծված պայմաններին և ներդրումային միջավայրին։

Անդրադարձ է կատարվել նաև կենտրոնում ներդրված՝ միջազգային ընկերությունների համար հասանելի վեճերի կարգավորման մեխանիզմին, դրա հիմքում դրված իրավական համակարգին։

Նախարար Միրզոյանին ներկայացվել է նաև կենտրոնի մաս հանդիսացող «AIFC Expat» կենտրոնի գործունեությունը, որը նորարարական լուծումներով «մեկ պատուհան» սկզբունքով ապահովում է Ղազախստան ժամանող օտարերկրացիներին անհրաժեշտ ծառայությունների մատուցումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր