00:00:00

ՄԻՊ-ը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ խոսել է Բաքվում պահվող հայերի մասին

10:41, 28 մարտ 2025 Քաղաքականություն

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատանքային այցով գտնվում է Ստրասբուրգում: Այցի շրջանակներում` մարտի 27-ին, Պաշտպանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ:

Զրուցակիցները քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող մի շարք հարցեր:

Անահիտ Մանասյանը խոսել է Հայաստանում մարդու իրավունքներին առնչվող խնդիրների, ինչպես նաև ՄԻՊ հաստատության մարտահրավերների մասին:

Իր խոսքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը անդրադարձել է Ադրբեջանում կամայականորեն պահվող էթնիկ հայերի նկատմամբ իրականացվող գործընթացների` մարդու իրավունքների տեսանկյունից խնդրահարույց լինելու և անձանց անհապաղ ազատ արձակման կարևորության հանգամանքին:

Հանդիպման ավարտին Անահիտ Մանասյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կայուն և կառուցողական համագործակցությունը՝ ընդգծելով ԵԽ ծրագրերի դերակատարությունը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության տարբեր ոլորտների զարգացման գործում

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31