00:00:00

«Հորս ու տղայիս կալանքի տանելով, հպա՞րտ եք զգում», «Ձեր աչքերի մեջ նայելով՝ ասում եմ՝ ես կապ չունեմ». Գրիգորյան-Մինասյան բանավեճ

23:54, 27 մարտ 2025 Քաղաքականություն

Դուք լուրջ մտածում եք, որ հորս ու տղայիս ձերբակալելու միջոցով Դուք ձեզ հպարտ գյումրեցի եք զգալու։ Այս մասին հեռուստաբանավեճի ժամանակ դիմել Սարիկ Մինասյանին՝ ասաց Մարտուն Գրիգորյանը։

«Լա՞վ եք, պարոն Մինասյան։ Դուք լուրջ մտածում եք, որ հորս ու տղայիս ձերբակալելու միջոցով դուք ձեզ հպարտ գյումրեցի եք զգալու, արժանապատիվ գյումրեցի եք զգալու։ Դուք համարում եք, որ սա լավ պայքար էր, ամբողջ քարոզարշավի ընթացքում բոլոր նորմերը, հարգանքը պահել եմ»,-ասաց Գրիգորյանը։

«Պարոն Գրիգորյան, ամենայն հարգանքով Ձեր և Ձեր ընտանիքի հանդեպ, ես հստակ, Ձեր աչքերի մեջ նայելով ասում եմ, որ ես կապ չունեմ։ Մենք վաղը ընտրություններից հետո իրար աչքերի մեջ նայելու ենք, ես այդ դեպքի հետ կապ չունեմ։ Եվ պակաս անհանգստացած չեմ այդ դեպքով։ Եթե ապացուցվի, որ խտրական վերաբերմունք է ցուցաբերվել, ես Ձեզ հետ կպայքարեմ այդ անարդարության դեմ»,-հակադարձեց Մինասյանը։

«Գիտե՞ք, որն է իմ ու ձեր տարբերությունը, եթե ես լինեի իշխանության ներկայացուցիչ ու այս ընտրապայքարի ընթացքում իմ իշխանության թևը փորձեր մեկի խաթրին կպներ այսպես անարդար ու անլուրջ ձևով, ես հաստատ այն տղան կլինեի, որ մի կողմ կդնեի էս ամեն ինչը ու դուրս կգայի, ու գյումրեցիներին ցույց կտայի, որ ես կյանքի ու քաղաքի տղա եմ, որ ոչ մի ընտրապայքար ինձ չի ստիպի, որ ես էս քաղաքի մեջ գլուխս կախ ման գամ»,-պատասխանեց Գրիգորյանը։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31