00:00:00

Ռուբեն Մխիթարյանը ՔՊ-ին շնորհավորեց «մասնագիտական տոնի»՝ Թատրոնի միջազգային օրվա առթիվ ու Սարիկ Մինասյանից հետաքրքրվեց՝ ո՞վ է նրա համար «ամենալավ թուրքը»

22:28, 27 մարտ 2025 Քաղաքականություն

Գյումրու քաղաքապետի՝ «Իմ հզոր համայնք» կուսակցության թեկնածու Ռուբեն Մխիթարյանը Հանրային հեռուստաընկերության եթերում, Գյումրու քաղաքապետի թեկնածուների դեբատների ժամանակ, իր բացման խոսքում ՔՊ-ին շնորհավորեց «մասնագիտական տոնի» առթիվ, ապա դիմեց ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանին՝ ակնկալելով, որ նա կպատասխանի իր հարցին։

«Այսօր Թատրոնի միջազգային օրն է, ես շնորհավորում եմ մաասնագիտական տոնի առթիվ ՔՊ-ին։

Պարո՛ն Մինասյան, 2020 թվականի հոկտեմբերի 14-ին դուք ձեր ֆեյսբուքյան էջում գրել եք, որ ամենալավ թուրքը սատկած թուրքն է։ Ձեր կուսակցության ղեկավարը մի անգամ նշել է, որ երբ իրեն «թուրք» են անվանում, ինքը չի վիրավորվում, դա վիրավորանք չի համարում։

Ենթադրենք՝ դուք մի կուսակցության անդամ եք, որի ղեկավարը թուրք է և, ձեր բառերով ասած, սատկում է։ Նա ձեզ համար ամենալավ թուրք համարվելու՞ է, թե՞ չէ։ Այս հարցը պատասխան է ենթադրում»,- ասաց Մխիթարյանը։

Ի պաատասխան՝ Սարիկ Մինասյանը նշեց, թե ինքն իր կարծիքին է մնում, իր սկզբունքները «չեն փոխվում»։   

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31