00:00:00

ՀՀ իշխանությունները համաձայնել են ինքնիշխանության տոտալ զիջման և անամոթաբար մանիպուլացնում են սեփական ժողովրդին. Մարուքյան

21:12, 27 մարտ 2025 Քաղաքականություն

 

 

Ադրբեջանը Հայաստանին կոչ է արել արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը՝ նշելով, թե այդ հնարավորությունը հավերժ չէ: Այդ մասին, ինչպես գրում է արգենտինական Perfil պարբերականը, հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՛՛Լուսավոր Հայաստան՛՛ կուսակցության ղեկավար Էդմոն Մարությանը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Նա ընդգծել է, թե խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ ավարտված բանակցությունները ճանապարհ են բացում հարաբերությունների կարգավորման և դիվանագիտական կապերի հաստատման համար: Սակայն դրա համար Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ, հրաժարվի տարածքային հավակնություններից և օտար ուժերին դուրս բերի սահմանամերձ շրջաններից։

 Երբ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովից տեղեկացանք, որ Խաղաղության պայմանագրի դրույթները համաձայնեցված են, և դրանցից մեկը նախատեսում է սահմանին երրորդ ուժերի տեղակայման արգելք, իշխանության ներկայացուցիչները հեռուստատեսային եթերներում փորձում էին մեզ համոզել, թե դա վերաբերում է միայն անմիջականորեն սահմանի վրա տեղակայված ուժերին։
 
Մինչդեռ ես շարունակում էի պնդել, որ եթե քննարկվում է ԵՄ դիտորդական առաքելությունը դուրս բերելու հարցը, ապա նշանակում է՝ Հայաստանին պարտադրել են, և ՀՀ իշխանությունն էլ համաձայնել է, որ սահմանամերձ կամ սահմանին հարող բոլոր բնակավայրերում երրորդ ուժեր (լինեն դրանք զինված, թե անզեն) չպետք է լինեն։
 
Ամիրբեկովի այս հայտարարությունը հաստատում է, որ մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ ՀՀ իշխանությունները համաձայնել են ինքնիշխանության տոտալ զիջման և անամոթաբար մանիպուլացնում են սեփական ժողովրդին՛՛։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31