00:00:00

Իմ դեմ ստորագրահավաք կազմակերպած լրագրողական հանրույթի ոչ մեծ քանակի ներկայացուցիչներ եւս ունեն էթիկակական նորմերի պահպանման խնդիր․ Անդրանիկ Քոչարյան

20:30, 27 մարտ 2025 Քաղաքականություն

ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը գրառում է արել՝ անդրադառնալով իր եւ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հետ կապված միջադեպին․

 

««Թող քեզ հաճելի լինեն բերանիս խոսքերը»
 
 
Լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը վիրավորվել էր խոսելուց առաջ իր շրթունքները մաքրելու իմ առաջարկից։ Բայց այդ առաջարկս բառացի կրկնում էր հայտնի հոգևորականի հորդորը նույն լրագրողին: Եվ հայտնի հոգևորականի այդ հորդորից նա, կարծես, չէր վիրավորվել, այլ ընդհակառակը` խոնարհ ժպիտով ընդունել էր:
 
 
Անշուշտ, ես շատ լավ հասկանում եմ, որ որոշ ընդիմադիր գործիչներն ու նրանց շահերը սպասարկող մի քանի լրագրողներ փորձում են խոսքիս իմաստը նենգափոխել. լարվածության նոր առիթ ստեղծելու ու իմ անունը շահարկելու նպատակով: Սակայն համոզված եմ, որ տհաճ, ափսոսանքի արժանի միջադեպը չէր դառնա հանրային քննարկման առարկա, եթե լրագրող Հ.Ջեբեջյանն իր հերթին պահպաներ մասնագիտական էթիկայի տարրական կանոնները։
 
 
Շատ ուղիղ պետք ասեմ, որ իմ դեմ ստորագրահավաք կազմակերպած լրագրողական հանրույթի ոչ մեծ քանակի ներկայացուցիչներ եւս ունեն էթիկակական նորմերի պահպահման խնդիր։ Նրանք կարող են հետապնդել քեզ ցանկացած տարածքում, միտումնավոր խախտել քո անձնական տարածքը, սադրիչ, մարդկային արժանապատվությունը վիրավորող հարցեր տալ. ամբողջը չթվարկեմ.. Համաձայնվեք, որ ապատեղեկատվությամբ, չարությամբ գրված կամ արտասանած տեքստերը որևէ կապ չունեն լրագրություն հետ:
 
 
Իսկ ես միայն սենսացիա փնտրող լրագրողներից մեկին ընդամենը հիշեցրեցի ամիսներ առաջ իրեն ասած մի նախադասություն, որի իմաստը հետևյալն էր. լրագրողի խոսքը պետք է մաքուր լինի, կեղծիքից, ատելության խոսքից ու մանիպուլյացիաներից զերծ։ Մնացած եզրակացություններն ու հետևությունները թողնում եմ ձեզ: Յուրաքանչյուր անձ իմ խոսքերում կարող է գտնել իր կրթվածությանը, բարոյականությանն ու դաստիարակությանը համապատասխանող իմաստ։
 
 
Եվ վերջում բոլորիս համար առանց մեկնաբանության Աստվածաշնչից երկու մեջբերում անեմ.
 
 
1.Սաղմոս 18, որում ասվում է. «Թող քեզ հաճելի լինեն բերանիս խոսքերը, Եւ սրտիս խորհուրդները յարաժամ քո առջև լինեն»:
 
2. Ավետարան ըստ Մատթէոսի. «Ինչո՞ւ քո աշակերտները երբ հաց են ուտում, ձեռքները չեն լուանում»,-հարցրին փարիսեցիները: Եվ Յիսուս ասաց. «Լսեցեք և իմացեք, ոչ թե ինչ որ բերանով է մտնում, այն է պղծում մարդուն, այլ ինչ որ ելնում է բերանից, այն է պղծում մարդուն»:
 

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31