00:00:00

ՔՊ-ն զգալով, որ Գյուրիի ընտրություններում ծանր պարտություն է կրում, թիրախավորել է բոլոր ազդեցիկ մրցակիցներին. Սուրենյանց

15:55, 27 մարտ 2025 Քաղաքականություն

 Այսօր առավոտից իշխանությունը Գյումրիում դիմել է ռեպրեսիվ մեթոդների, ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։

«Մեզ հասած տեղեկատվության համաձայն՝ այս պահին խուզարկություններ են անցկացվում «Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբում, Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանին պատկանող տարածքներում։ Սա ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունեցող իրավական բեսպրիդել է։ ՔՊ-ն զգալով, որ Գյուրիի ընտրություններում ծանր պարտություն է կրում, թիրախավորել է բոլոր ազդեցիկ մրցակիցներին։ Եթե հիշում եք՝ անցած օրերին թիրախում մեր կուսակցությունն  ու մեր թեկնածուն էին, ստացան համարժեք պատասխան։ Ահա այսօր սկսել են ռեպրեսիվ գործողություններ Մարտուն Գրիգորյանի և «Մայր Հայաստան» կուսակցության նկատմամբ»,-նշեց Սուրենյանցը։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31