00:00:00

ՔՊ նախընտրական շտաբի անունից դատապարտում ենք բոլոր այն գործողությունները, որոնց միջոցով փորձում են ժողովրդին իրենց ձայնի իրավունքից զրկել. Դավիթ Առուշանյան

15:26, 27 մարտ 2025 Քաղաքականություն

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը ՔՊ նախընտրական շտաբի անունից հայտարարեց, որ դատապարտում են բոլոր այն գործողությունները՝ հրապարակումներ, ձայնային հաղորդագրություններ, որոնց միջոցով փորձում են ժողովրդին իրենց ձայնի իրավունքից զրկեն։

«Մենք  ժողովրդավար երկիր ենք, դրա համար պայքարել ենք և անցկացրել ընտրություններ, որոնք ՀՀ-ում երբևէ չեն եղել։ Մենք հպարատանում ենք մեր անցկացրած ընտրություններով և այս ընտրությունները դրանից ոչնչով չեն տարբերվում»,-ասաց նա։

Դավիթ Առուշանյանը հայտարարեց, թե տարբեր ընդդիմադիր թեկնածուների ցուցակում կան պետական աշխատողներ, մանկավարժներ, այլ պետական կառույցների ղեկավարներ․«Որպես մարզպետ վստահեցնում եմ, որ որևիցե մեկի վրա ճնշում չի լինի»,-ասաց նա։   

Նշեց, որ այս ընտրություններում կանգնած է յուրաքանչյուր գյումրեցու մեջքին։

Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանն էլ ասաց, որ իրենք ժողովրդի քվեն պաշտպանելու են։

Բաղդասարյանը նշեց, որ տարբեր ահազանգեր է ստացել և հորդորել է՝ գնան, հաղորդում ներկայացնեն։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31