00:00:00

Այս մղձավանջն ունի լուծում՝ ազատվել այս ամենից ձեր քվեաթերթիկով՝ մարտի 30-ին գնալով ընտրատեղամաս. Մեսրոպ Առաքելյան

11:12, 27 մարտ 2025 Քաղաքականություն

Խիստ մտահոգիչ և դատապարտելի են Գյումրիում հնարավոր ընտրակաշառքի դեպքերը։ Նախկին բարքերի դրսևորումներն անընդունելի են, որոնք էապես վնասում են ընտրական գործընթացներին. գրել է «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Միևնույն ժամանակ, ընտրական գործընթացներին նախ և առաջ վնասում են համատարած վարչական ռեսուրսի կիրառումը իշխանությունների կողմից, որտեղ պետական և համայնքային բյուջեի միջոցները գլխավոր ընտրակաշառքն են։

Ակնհայտ է, որ հերթական անգամ իշխանությունները իրավական գործընթացներն օգտագործում են բացառապես քաղաքական նպատակներով՝ յոթ տարի «պայքարելով» նախկինների և նախկին բարքերի դեմ։

Անվերջ շարունակվող այս մղձավանջն ունի լուծում՝ ազատվել այս ամենից ձեր քվեաթերթիկով՝ մարտի 30-ին գնալով ընտրատեղամաս»,-գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր