00:00:00

Ակնհայտ է, որ իրավապահ մարմինների բիրտ գործողություններն ու միջամտություններն ունենում են ընտրությանը մասնակցող ընդդիմադիր ուժերի նկատմամբ հակաքարոզչական ազդեցություն. Մելոյան

14:45, 27 մարտ 2025 Քաղաքականություն

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը գրել է.

«Արդյո՞ք պատահականություն է միաժամանակ երկու ընդդիմադիր քաղաքան դաշինքների՝ «Մեր քաղաք»-ի եւ «Մայր Հայաստան»-ի նախընտրական շտաբերում օպերատիվ հետախուզական աշխատանքների իրականացումը։

Եթե անգամ իրավապահ մարմինները հայտնաբերում են հանցագործության հատկանիշներ, նրանց միջամտությունը չպետք է պարունակի պատժիչ տարրեր և ներազդի կամ սահմանափակի ընտրություններին մասնակցող ուժի կամ գործչի քարոզչության վրա:

Ակնհայտ է, որ իրավապահ մարմինների բիրտ գործողություններն ու միջամտություններն ունենում են ընտրությանը մասնակցող ընդդիմադիր ուժերի նկատմամբ հակաքարոզչական ազդեցություն՝ ներազդելով քաղաքացիների հիմնարար ընտրական իրավունքի իրականացման վրա»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր