00:00:00

Քարոզարշավ է, թեկնածուներ կան, որ լափառոշ բերանները մինչև Բագրատաշենի անցակետ բացել են. Հայկ Կոնջորյան

11:35, 27 մարտ 2025 Քաղաքականություն

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ընդդիմությանը կոչ է անում չայսահարվել ու դիվահարվել։

«ՏԻՄ ընտրությունների քարոզարշավ է, թեկնածուներ կան, որ լափառոշ բերանները մինչև Բագրատաշենի անցակետ բացել են, ձեր ժամանակ կարո՞ղ էր նման բան լինել»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց նա։

Կոնջորյանի խոսքով՝ ընդդիմադիրները «ընկել են» Սրբազանների հետևից։

«Ձեր Սրբազաններից մեկը, որ համարձակվե էր «Երկիր մեդիա»-ով Ռոբերտ Քոչարյանի մասին թարս բան ասել, եթե չեք տվել, ընկե՞լ եք Սրբազանների հետևից, ի՞նչ եք  արել, պահանջում եմ հրապարակել Սրբազանի սուրբ հարցազրույցը»,- ասաց նա։

ՔՊ-ականը նշեց, թե այն ժամանակ, երբ ընդդիմությունն էր իշխանության, ոչ թե «կփռեին ասֆալտին, այլ ասֆալտը կփռեին մարդկանց վրա»։

Դիմելով Հովիկ Աղազարյանին՝ Կոնջորյանն նշեց, թե նա ընդդիմության համար տաշեղ է, ուզում են մտցնել կրակի մեջ, որ բոցավառվի։

«Դա էլ այն կրակն է, որով նրանք ուզում են Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը հրդեհել»,- նշեց նա։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31