«Լենինականը շատ մեծ արդյունաբերական պոտենցիալ է ունեցել, որը ցավոք սրտի հետո փոշիացրել են երկու աղետ, երկու արհավիրք՝ երկրաշարժի ցնցումները և Գյումրին թալանած «հրեշ անդոները»»,- գյումրեցիների հետ հանդիպմանն ասել է «Իմ հզոր համայնք» կուսակցության (քվեաթերթիկ համար 9-ը) կողմից Գյումրիի քաղաքապետի թեկնածու առաջադրված Ռուբեն Մխիթարյանը։
Նա նշել է, որ Գյումրին սոցիալական արդարության խորհրդանիշ են դարձնելու. «Չպետք է լինի երեխա, որը սոցիալական կարիքից դրդված դպրոց չգնա՝ գումար չունենալու կամ կոշիկ չունենալու պատճառով: Չպետք է լինի ծեր, որը սոցիալական կարիքից դրդված չկարողանա գնա հասնի պոլիկլինիկա:
Մենք մեր դիմաց առաքելություն ենք դրել, որ մինչև երկրաշարժի 40-րդ տարելիցը Գյումրիում տնակներում ապրող մարդ չպետք է լինի»: