00:00:00

Բաքվից հայտարարել են, թե կարող ենք դիտել՝ ինչպես է ՀՀ-ն կատարում Ադրբեջանի բոլոր պայմանները

23:37, 26 մարտ 2025 Քաղաքականություն

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․ ««Echo Baku» ալիքում կազմակերպված քննարկման ժամանակ երկու ադրբեջանցի բանավիճում են, թե պետք է արդյոք Բաքուն ստորագրի համաձայնեցված թուղթը, թե ոչ։

Քննարկման ընթացքում հնչում են բազմաթիվ ուշագրավ ինքնախոստովանական արտահայտություններ, դրանցից մեկը նոյեմբերի 9-ի դրույթների խախտման մասին է, մեկ այլ դրվագում ստորագրմանը դեմ հանդես եկողը ասում է, եթե ստորագրենք Երևան չենք կարող մտնել, «Արևմտյան Ադրբեջան»-ից չենք կարողանա խոսել, նա պնդում է՝ թղթի ստորագրում պետք չի, քանի որ Բաքուն գործընթացի ժամանակ հասնում է առավելագույն արդյունքի՝ դիմացը չստանձնելով որևէ պարտավորություն։

Իսկ ով կողմ է, ասում է, որ հետո ՀՀ-ում իշխանություն կփոխվի, իսկ իրենք արդեն լավ ձեռքբերումներ ունեն, բացի այդ նա դիտում է տնտեսական էքսպանսիան որպես միջոց Հայաստանի հարցերը լուծելու (մի թեթեւ քիչ է ատում էլի հայերի։ 

Այս քննարկումից հետո հաղորդավարը իր ֆեյսբուքյան էջում գրել էր․ «...Ադրբեջանին իսկապես խաղաղ պայմանագիր պետք չէ. մենք կարող ենք սուրճ պատվիրել և հանգիստ դիտել, թե ինչպես է Հայաստանը կատարում Ադրբեջանի բոլոր պայմանները․․․»։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31