00:00:00

Ի պաշտպանություն Սամվել Վարդանյանի՝ Վարդգես Գասպարին պառկել էր դատարանի դահլիճում

16:42, 26 մարտ 2025 Իրավական

Սամվել Վարդանյանի դեմ «ավտոբուսի գործով» դատական նիստի ժամանակ այսօր ևս քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին պառկած ակցիա է իրականացրել։

Այս անգամ Գասպարին պառկել էր հենց դատական նիստերի դահլիճում՝ «ձերբակալվածի՝ Սամվել Վարդանյանի նկատմամբ ստոր բռնությունը հետքայլ է դեպի նողկալի անցյալ» գրությունը պահելով ձեռքում։

Դատարանի նկատողությունները, նախազգուշացումները չլսելով՝ Գասպարին շարունակեց պառկած մնալ այնքան ժամանակ, մինչև կարգադրիչները նրան գրկած դուրս հանեցին նիստերի դահլիճից:

Հիշեցնենք, որ Սամվել Վարդանյանը մեղադրվում է նախկին իշխանական պատգամավոր Հակոբ Ասլանյանի նկատմամբ խուլիգանություն անելու և համացանցում ատելություն հրահրող հրապարակային խոսք տարածելու համար։ Համացանցում տարածված տեսանյութի համաձայն՝ 2024 թվականի ապրիլի 15-ին Սամվել Վարդանյանը հանրային տրանսպորտում նկատել է ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանին և նրա հասցեին հնչեցրել «հակահայ վիժվածք», «ժեխ բիձա» եւ նմանատիպ այլ արտահայտություններ:

Պատգամավորի հետ միջադեպից հետո, Սամվել Վարդանյանը ձերբակալվել ու ոստիկանների կողմից խոշտանգման էր ենթարկվել: 

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31