00:00:00

Դիանա Գասպարյանի բնակարանը խուզարկել են, «ոչինչ չեն գտել». խոսնակ

10:46, 26 մարտ 2025 Քաղաքականություն

Վաղարշապատի քաղաքապետ Դիանա Գասպարյանը հաստատում է տեղեկությունը, որ սկեսրային պատկանող գազալցակայանում տեղի ունեցած սպանությունից հետո իրավապահները խուզարկել են իրենց բնակարանը, հայտնում է «Ազատություն»-ը։

Խոսնակի փոխանցմամբ, իրավապահները փնտրել են գազալցակայանի տեսախցիկների կրիչները, բայց դրանք չեն հայտնաբերել:

Ըստ խոսնակի՝ «ոչինչ չեն հայտնաբերել, քանի որ գազալցակայանի տարածքը եղել է նորգման մեջ և տեսախցիկներով պետք է կահավորվեր աշխատանքների ավարտին»:

էջմիածնեցի 35-ամյա Արթուր Պարոնյանի՝ գազալցակայանում սպանությունից հետո, քննչականը քրեական գործ է հարուցել, մեկ հոգու մեղադրյալ ներգրավել։ Իրավապահները չեն հայտնում, թե ով է մեղադրյալը և արդյո՞ք նրան գտել ու ձերբակալել են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր