00:00:00

Դուք քաղաքական հայտարարություն չեք անում, բայց քաղաքական պատվեր եք կատարում. Խամոյանը՝ Վարդապետյանին

09:00, 26 մարտ 2025 Քաղաքականություն

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն ԱԺ-ում Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության քննարկման ժամանակ արձանագրեց, որ դահլիճում գտնվող ցանկացած մարդ հասկանում է, թե ինչ է կատարվում ԱԺ դահլիճում:

«Ընդդիմությունը դրա մասին բարձրաձայնում է, իշխանական պատգամավորները, բնականաբար, լռում են: Հովիկ Աղազարյանը հրաժարվել է կատարել Նիկոլ Փաշինյանի  «խնդրանքը»՝ մանդատը վայր դնելու մասով, և դուք եկել եք նրա հետևից»,-ասաց նա:

Պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչու, օրինակ, իրենց համար վարույթ հարուցելու հիմնք չի հանդիսացել այն, որ պատգամավորի անձնական հեռախոսային խոսակցությունները դարձել են մի ամբողջ թիմի քննարկման առարկա:

«Ես քաղաքական հայտարարություններ չեմ անում: Կրկնում եմ՝ ես ներկայացրել եմ միջնորդագիր: Միջնորդագրին չվերաբերող որևէ դիրքորոշում չեմ հայտնելու»,-պատասխանեց Գլխավոր դատախազաը:

Խամոյանն էլ արձագանքեց՝ «Դուք քաղաքական հայտարարություն չեք անում, բայց քաղաքական պատվեր եք կատարում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր