00:00:00

Եթե Աղազարյանը գումարը չվերցներ, էլի միջնորդությամբ կգայի՞ք. Աղաջանյանը՝ Վարդապետյանին

08:38, 26 մարտ 2025 Քաղաքականություն

Եթե պարոն Հովիկ Աղազարյանը գումարը վերցրած չլիներ, դուք էլի ԱԺ կգայի՞ք այդ միջնորդությամբ, ԱԺ-ում, դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ հետաքրքրվեց ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը:

 

Վարդապետյանն էլ պատասխանեց, որ առաջարկն ընդունելը ևս քրեորեն հետապնդելի է:

 

«Այո՛, էլի կգայի Ազգային ժողով, եթե նույնիսկ փաստացի փոխանցում չլիներ»,-ասաց նա:

 

Պատագավորը հետաքրքրվեց՝ բացի ցուցմունքներից, այլ ապացույցներ կա՞ն Աղազարյանի դեմ:

 

«Ապացույցները ներկայացված են միջնորդագրի 4-րդից մինչև 22-րդ էջերում՝ հռեախոսային խոսակցության վերահսկում, ներքին դիտում, Հակակոռուպցիոն կոմիտեի թույլտվությամբ մեկ այլ անձի ներքին դիտում, մեկ այլ միջոցառման իրականացում, զննություն, մուտքային, ելքային զանգեր և այլն»,-ասաց Վարդապետյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր