00:00:00

Մարկո Ռուբիոն և Նիկոլ Փաշինյանն անընդունելի են համարել Հարավային Կովկասում որևէ տեսակի էսկալացիան

11:02, 26 մարտ 2025 Քաղաքականություն

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը մանրամասներ է հայտնել պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի վերաբերյալ։ 

Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են ընդհանուր շահերը՝ որպես ռազմավարական գործընկերներ։ 

«Պետքարտուղարը ողջունել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնությունը և ընդգծել է կայուն խաղաղության կարևորությունը՝ տարածաշրջանային հակամարտությունների ցիկլը կոտրելու և Հարավային Կովկասում անվտանգություն և բարգավաճում բերելու առումով։ Պետքարտուղարն ու վարչապետը համակարծիք են եղել, որ Հարավային Կովկասում ցանկացած էսկալացիա անընդունելի է»,-  ասված է պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ։ 

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն էր տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը։ 

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31