00:00:00

Ֆրանսիական ARTE հեռուստաալիքը սխալ քարտեզի համար հայերից ներողություն է խնդրել

10:48, 26 մարտ 2025 Քաղաքականություն

«28 րոպե» շոուի հաղորդավար Էլիզաբեթ Քուինն Ֆրանսիական ARTE հեռուստաալիքի անունից ներողություն է խնդրել ցուցադրած սխալ քարտեզի համար. ֆեյսբուքում այս մասին գրել է ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչ, լրագրող Գրիգոր Ամիրզանյանը։

«28 րոպե» շոուի հաղորդավար Էլիզաբեթ Քուինն ասել է, որ հաղորդաշարի անձնակազմը ցանկանում է ներողություն խնդրել հատկապես հայ ընկերներից սխալ քարտեզի համար, որը երեկ ցուցադրել են Թուրքիայի վերաբերյալ բանավեճի ժամանակ:

Նշենք, որ հեռուստաալիքի եթերում ցուցադրվել է քարտեզ, որտեղ Հայաստանը չկա, փոխարենն Ադրբեջանն է։

«28 րոպե» հաղորդաշարը ցանկանում է ներողություն խնդրել։ Մենք ներողություն ենք խնդրում մեր հայ ընկերներից սխալ քարտեզի համար, որը երեկ ցուցադրել ենք Թուրքիայի վերաբերյալ բանավեճի ժամանակ: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում ձեր ներողամտության համար, սա ափսոսանքի արժանի սխալ է, որը բոլորովին ակամա է ստացվել»,–ասել է Էլիզաբեթ Քուինը։

Նա նշել է, որ քննարկման ընթացքում ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը չեն հիշատակվել։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31