00:00:00

Գյումրեցին պետք է վճռական կերպով ասի՝ ինքը համաձայն չէ, որ Հայաստանը դառնա բաց դարպաս թnւրքերի համար. Ռուբեն Մխիթարյան

21:12, 25 մարտ 2025 Քաղաքականություն

Գյումրեցին պետք է վճռական կերպով ասի՝ ինքը համաձայն չէ, որ Հայաստանի Հանրապետությունը դառնա բաց դարպաս թուրքերի համար: Այս մասին գյումրեցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը:

«Գյումրին ու գյումրեցին այդ հաճույքը ոչ մի թրքահաճո իշխանության չեն պարգևելու, Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնող իշխանությունը Գյումրիում չի հաղթելու»,-ընդգծեց նա:

«Правильно»,-դահլիճից արձագանքեց հանդիպմանը ներկա մի երեխա։

Մխիթարյանն անդրադարձավ նաև Գյումրիում ցայսօր տնակային պայմաններում ապրող քաղաքացիներին.

«Ով եկավ, ասեց՝ լուծելու ենք էս հարցը, 30 տարի լուծում-լուծում են, բայց լուծում չի ստանում։ Մենք մեր դիմաց առաքելություն ենք դրել, որ մինչև երկրաշարժի 40-րդ տարելիցը, Գյումրիում տնակներում ապրող մարդ չպետք է լինի։ Մենք չենք տարանջատելու, թե դու ստացել ես, վաճառել ես։ Մարդը կարող է կարիքից դրդված կյանքի այնպիսի իրավիճակում է հայտնվել, որ ամուսնու կամ կնոջ կյանքը փրկելու համար պետք է եղել տվյալ բնակարանը վաճառել, բայց արդեն 20-25 տարի ապրում է տնակում։ Մենք, որպես համայնք, սոցիալական պատասխանատվություն կրու՞մ ենք այդ մարդու հանդեպ, թե՞ ոչ: Մենք մեր Սփյուռքի հետ կտրված պորտալարը, որը վերջին երեք տարում կտրեցին, վերականգնելու ենք։ Սփյուռքում ապրում են մեր այն քաղաքացիները, որոնք օգտակար են եղել Արցախին։ Այդ մարդկանց ներուժն ու հնարավորությունները չօգտագործելը հիմարություն է։ Պնդում եմ՝ Գյումրիի համայնքապետը նաև այնպիսի մարդ պետք է լինի, որը բանակցելու ունակություն ունենա։ Նոր առաքելություն ենք մեր Սփյուռքի համար մտածելու՝ հայրաքաղաքի զարգացումն ապահովելու համար, որովհետև Գյումրի միայն Հայաստանի հայրաքաղաքը չէ, համայն հայության հայրաքաղաքն է։ Վստահ եմ՝ ճիշտ ձևակերպված ծրագրի պայմաններում, գտնելու ենք այն միջոցները, որոնցով կկարողանանք տնակային համակարգից վերջնականապես ձերբազատել մեր քաղաքը։ Ազատված տարածքներն էլ տրամադրելու ենք ներդրողներին, որպեսզի իրենք արդյունաբերական հզորությունները զարգացնեն»։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31