00:00:00

Հատուկ նշանակություն ենք տալիս ԱՊՀ անդամ պետությունների հետ համագործակցության ամրապնդմանը․ Լավրով

19:54, 25 մարտ 2025 Քաղաքականություն

«Շարունակվում է համաշխարհային նոր կենտրոնների ամրապնդման գործընթացը։ Հատուկ նշանակություն է տրվում ԱՊՀ անդամ պետությունների դաշնակիցների և գործընկերների հետ համագործակցության բոլոր ուղղությունների ամրապնդմանը, այդ թվում՝ համագործակցության, ինչպես նաև ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում»: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգել Լավրովը՝ Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում։

 «Կցանկանայի նաև ձեր ուշադրությունը հրավիրել Նախագահ Վլադիմիր Պուտինի՝ եվրասիական մայրցամաքում հավասար և անբաժանելի անվտանգության ճարտարապետություն ստեղծելու երկարատև, ապագային միտված նախաձեռնության վրա։ ️ ️Այս ռազմավարական նախագիծն ընթանում է Վ. Վ. Պուտինի՝ եվրասիական մեծ գործընկերության ձևավորման նախաձեռնության զարգացման ուղղությամբ, որն օբյեկտիվորեն զարգանում է ԵԱՏՄ, ՇՀԿ և այլ ինտեգրացիոն միավորումների փոխգործակցության արդյունքում»,- ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը։ 

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31