00:00:00

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությանը

15:00, 25 մարտ 2025 Քաղաքականություն

Մարտի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։

Նշվում է, որ Ա.Գրիգորյանը ողջունել է նախարարի այցը Հայաստան և ընգծել, որ Հայաստան-Իրան հարաբերությունները շարունակում են ինտենսիվությամբ զարգանալ: Այս համատեքստում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգային զարգացումներին ու մարտահարվերներին: Սեյեդ Աբբաս Արաղչին նշել է, որ Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր