00:00:00

Մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են Հայաստանի առաջին հանրապետության օրվան նվիրված միջոցառումները

18:40, 28 մայիս 2018

Երևանի վարչական շրջաններում վաղ առավոտից մեկնարկել են Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումները: Մայրաքաղաքի այգիներում, պուրակներում և հրապարակներում երևանցիներն արդեն ներկա են գտնվել բազմաբնույթ համերգային ծրագրերի, մարզական միջոցառումների, բեմական ներկայացումների: Վարչական շրջանների միջոցառումներին մասնակցում են մայրաքաղաքի երաժշտական արվեստի դպրոցների, մշակութային կենտրոնների, մարզական դպրոցների և այլ հաստատությունների սաները, ինչպես նաև արվեստագետներ, երաժիշտներ, երգիչ-երգչուհիներ: Նշենք, որ Հայաստանի առաջին հանրապետության օրվան նվիրված միջոցառումները Երևանի վարչական շրջաններում կշարունակվեն մինչև ուշ երեկո: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր