00:00:00

Կոչ` վաղը դասադուլ և գործադուլ իրականացնել ԵՊՀ-ում. Դավիթ Պետրոսյանը հիմնավորում է ակցիայի նպատակները

17:38, 28 մայիս 2018

«ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնությունը երեկ հայտարարել է, որ  կոչ է անում ուսանողներին, դասախոսներին և աշխատակազմի ներկայացուցիչներին դասադուլ ևգործադուլ սկսել Երեւանի պետհամալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի, ԵՊՀ-ում ֆինանսական աուդիտի անցկացման, Ուսանողական խորհրդի գործունեության կասեցման պահանջով։ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ  Դավիթ Պետրոսյանն իր ֆեյսուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում ներկայացնում է հիմնավորումներ, թե ինչու են նախաձեռնել այս ակցիան: «Հայաստանում տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն, և հեղափոխության կողմից հռչակված սկզբունքների և արժեքներին համապատասախան` տարբեր տարածքներում պետք է տեղի ունենան փոփոխություններ: Ցավոք սրտի, ԵՊՀ-ում այդ փոփոխությունն իրականացանելու համար, թերևս, անհրաժեշտ նախապայմաններ չկան, քանի որ ղեկավար կազմըև մի շարք կառույցներ ընդունում են, որ համալարանում ամեն ինչ նորմալ է: Բայց դա այդպես չէ: Բոլորս էլ գիտենք, որ համալսարանում երկար տարիներ ուսանողներն ու դասախոսները հետապնդվել են իրենց քաղաքական հայացքների համար: Համալսարանում մինչև հիմա շարունակում է գոյություն ունենալ հատուկ բաժին, որտեղ ուսանողները հրավիրվել են իրենց հայացքները բարձրաձայնելու համար: Մենք ստանում ենք բազմաթիվ զանգեր դասախոսներից, ովքեր պնդում են, որ թե հեղափոխության ժամանակ, թե դրանից հետո իրենք շարուակում են հետապնդվել ցույցերին մասնակցելու համար: Ակցիայի հիմնական նպատակը հոգաբարձուների խորհրդի լուծարումն է և  ռեկտորի հրաժարականը»: https://www.facebook.com/davidpetrosyan.david/videos/2380201215327150/

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր