00:00:00

Պատրաստվում ենք նոր մարտերի...Զարուհի Փոստանջյան

16:43, 28 մայիս 2018

Հայաստանի Առաջին Հանրապետության Հաղթական 100-ամյակի առիթով  Զարուհի Փոստանջյանն ու «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամներն  այցել են Բաշ-Ապարանի հուշահամալիր: Կուսակցության մամուլի հաղորդագրությունը՝ ստորև.   Ազգային պետականության արարչությունից հազարամյակներ անց Վերածնունդից 100 տարի անց   Մենք, հայերս, մեր բնօրրանում` Հայկական բարձրավանդակում, Արարչի կողմից ստեղծված  կատարյալ բնության ներքո և սուրբ  հողի վրա, վերստին դիմավորում ենք Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտը`ազգային պետության ներքո: Մեր ազգի այն հատվածը, որը  հարկադրված դեռ ապրում է  ՀԱՅՐԵՆԻՔԻՑ դուրս, նույնպես դիմավորում է լուսաբացը` տեսնելով Մասիսի սպիտակափառգագաթը` վարդագույն շողերի շլացուցիչ փայլով: Մենք, հայերս, անհիշելի ժամանակներից` Արատտայից մինչև Վանի թագավորություն,  Երվանդունիների, Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների թագավորությունից մինչև քրիստոնեության որպես պետական կրոնի ընդունում, Կիլիկիայի թագավորությունից մինչև Հայաստանի Հանրապետություն, ապացուցել ենք, որ քաղաքական անկախության կրող ենք:  Ավարայրից Սարդարապատ, Բաշ-Ապարանից Շուշի մեր հաղթական երթը դրա փայլուն վկայությունն է: Մենք, հայերս, գիտակցելով, որ հայրենի բնօրրանում քաղաքական անկախությունն է ի զորու ապահովել ազգային ծաղկունք, չենք դադարել և շարունակել ենք պայքարել ազգային անկախության համար: Այսօր` Հայաստանի Հանրապետության հիմնադրումից 100 տարի անց, մենք պարտավոր ենք կիրառել մեր բացառիկ իրավունքը` ունենալ Անկախ և Միացյալ Հայաստանի Հանրապետություն: Արհեստականորեն ստեղծված պայմանները և ձևականությունն այլևս չպետք է խոչընդոտ ու արգելք լինեն մեր ցանկությունների և երազանքների իրականացման համար: Դեպի Արարատ, դեպի փառքի ճամփան, Հայաստանի Հանրապետության հիմնադրումից 100 տարի անց` այս տարի, պետք է դարձնենք իրականություն: Վերադարձնենք հայերին Հայաստանի Հանրապետությունը իրենց պատկանելու իրավունքը` վերադարձնելով հայ ազգի բոլոր հատվածներին Հայաստանի Հանրապետությունում քաղաքական իրավունքներ, վերականգնելով հայերի քաղաքական մանդատը առայժմ Հայկական բարձրավանդակի 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա: Մենք, հայերս, Հայաստանի Հանրապետության հիմնադրումից 100 տարի անց ազդարարում ենք, որ  չենք դադարում երազել Մեծ Միացման և Մեծ Հայրենքի մասին: Ազդարարում ենք մեզ պատարազմ հայտարարողներին, որ հայերը վերադառնալու են իրենց սուրբ հողը: Մենք համոզված ենք` վերածնվելու ենք և նշելու ենք մեր Մեծ ու Միացյալ Հանրապետության ծնունդը:   «Երկիր Ծիրանի» կուսակցություն Հայաստանի Հանրապետություն, Ապարան 28  մայիսի 2018

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր