00:00:00

Որ իշխանությունները գան, նրանց հետ էլ կաշխատեմ․ Արմավիրի քաղաքապետ

15:52, 28 մայիս 2018

Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, ով այսօր մասնակցում էր Սարդարապատի միջոցառումներին, նշեց, որ նոր կառավարության հետ աշխատելու մեջ ոչ մի խնդիր չկա։ Քաղաքապետը նշեց, որ ինքը ժողովրդի կողմից է ընտրվել, հետեւաբար՝ կառավարության փոփոխությունն իր վրա չի ազդում: «Եղել է իշխանափոխություն, սիրո իշխանափոխություն, եկել է նոր կառավարություն, թող աշխատեն, բարիքներ անեն, լավ գործեր անեն։ Ես միշտ ժողովրդի հետ եմ եղել, ժողովրդի ընտրյալ եմ, որ իշխանությունները գան, նրանց հետ էլ կաշխատեմ»,- ասաց նա։ Քաղաքապետը, պատասխանելով ԲՀԿ-ի հետ կապված հարցին, նշեց, որ ԲՀԿ ղեկավարի ունի «անձնական, ընկերական հարաբերություններ»։ Ապա, պատասխանելով ԲՀԿ-ի հետ հնարավոր համագործակցության հարցին՝ նշեց․ «Մենք տարբեր բաներ ենք խոսում, դուք ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն մի տարբերեք իրարից»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր