00:00:00

Բանակը զերծ է եղել կոռուպցիայից․ Մովսես Հակոբյանը՝ ԱԱԾ բացահայտումներից (տեսանյութ)

13:33, 28 մայիս 2018

ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանն այսօր Սարդարապատում լրագրողների հետ զրույցում նախ շնորհավորեց հայ ժողովրդին մայիսյան տոների ու առաջին հանրապետության փառապանծ օրվա կապակցությամբ: «Մենք պարտադրված ենք այսուհետև միայն հաղթանակներ տոնել»,-ասաց նա: Հարցին, թե ինչպես է գնահատում նոր պաշտոնը, նա ասաց. «Ցանկացած պաշտոն, որտեղ քեզ հնարավորություն են ընձեռնում հայրենիքին ծառայել, մեծ պատիվ է»: ԶՈւ շտաբի նորանշանակ պետի մասին էլ ասաց, որ բանիմաց սպա է: Ինչ վերաբերում է ԱԱԾ բացահայտումներին, ապա լրագրողները հետաքրքրվեցին՝ Պաշտպանության նախարարությունում չեն եղել արդյոք կոռուպցիան դեպքեր, ինչին ի պատասխան Հակոբյանն ասաց. «Ձեր մտահոգություններն անտեղի են ու փարատվելու են»: Նա հավելեց՝ որքան ինքն է տիրապետում՝ բանակը զերծ է եղել կոռուպցիայից: Իսկ հենց ինքը մտավախություն չունի, ասաց. «Ինձ մոտ ընդհանրապես վախի չիպը հանած է»: https://www.youtube.com/watch?v=xcBdCY0gckA&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր