00:00:00

Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության 100-րդ տարեդարձը

13:01, 28 մայիս 2018

Հայաստանն այսօր նշում է Առաջին Հանրապետության ծնունդը։ 100 տարի առաջ՝ 1918 թվականի մայիսի 28-ին, մայիսյան հերոսամարտերից հետո, հիմնադրվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը։ Ուղիղ 100 տարի առաջ, 1918թ. մայիսին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում եւ Սարդարապատում հայկական կանոնավոր ուժերին եւ կամավորականներին հաջողվեց կենաց եւ մահու ճակատամարտերում փայլուն եւ անհավանական հաղթանակ տանել թուրք հրոսակների դեմ` կասեցնելով նրանց առաջխաղացումը: Հաղթանակը հնարավորություն տվեց հայ ժողովրդին վերականգնել շուրջ 9 դար առաջ կորցրած անկախությունը: Հայաստանի առաջին հանրապետությունը կարճ ժամանակում ստեղծեց պետության բնորոշ բոլոր ատրիբուտները, ընտրեց խորհրդարան (նախագահ Ավետիք Սահակյան) եւ կառավարություն ձեւավորեց (վարչապետ` Հովհաննես Քաջազնունի): Հայաստանի առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ եւ 1920թ. դեկտեմբերի 2-ին բռնազավթվեց բոլշեւիկյան 11-րդ կարմիր բանակի կողմից: 1992թ.-ից մայիսի 28-ը պաշտոնապես նշվում է որպես Հանրապետության օր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր