00:00:00

ԱԱԾ պարզաբանումը Արմավիրում հայտնաբերված «տեսախցիկով օդապարիկի» մասին

01:21, 28 մայիս 2018

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պարզաբանել է լրատվամիջոցների կողմից մայիսի 27-ին տարածված տեղեկատվությունը, որ Արմավիրի մարզի Նոր Ամասիա գյուղի տարածքում հայտնաբերվել է օդապարիկ, որի վրա տեսախցիկ է եղել:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, օդապարիկը գյուղացիները ներկայացրել են ԱԱԾ աշխատակիցներին՝ պարզելու թե ինչ է այն իրենից ներկայացնում: Պարզվել է, որ այն հեռակառավարվող խաղալիք է, որը կարելի է գնել Երևանի խանութներում և իրենից որևէ վտանգ չի ներկայացնում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր