00:00:00

Բիզնեսը չպետք է լինի քաղաքականության մեջ. Ավինյանն այդ մասին խոսել է Ալեքսանյանի հետ

17:51, 27 մայիս 2018

Ես անհնար եմ համարում բիզնեսի եւ քաղաքականության սերտաճումը, հետեւաբար դրանք պետք է հստակ տարանջատվեն: Այս մասին, այսօր Ապարանում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Կարծում եմ, որ բիզնես միջավայրի ներկայացուցիչները, որոնք նախկինում եղել են քաղաքականության մեջ, այժմ ընդունում են նոր խաղի կանոնները: Ամեն դեպքում որեւէ գործարար չպետք է զբաղվի քաղաքականությամբ, դա շատ հստակ է»»,-ասաց նա: Նշենք, որ Բաշ-Ապարանի հերոսամարտի հուշահամալիրից իջնելիս Ավինյանի հետ զրուցում էր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը: Լրագրողների հարցին, թե ի՞նչ էին քննարկում, փոխվարչապետը պատասխանեց, որ նաեւ այդ խնդրի շուրջ էին խոսում: Տիգրան Ավինյանի խոսքով՝ Հայաստանում մթնոլորտի փոփոխություն է տեղի ունեցել, դա արձանագրված փաստ է եւ ինստիտուցիոնալ զարգացումն իրենց ուղենիշն է, որով իրենք շարժվում են առաջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր