Անչափահասների, երիտասարդների շրջանում հանցավորությունը կանխելու, դրանք ծնող պատճառներն ու կատարմանը նպաստող պայմանները վերացնելու ողղությամբ տարվող աշխատանքների շրջանակներում Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանն այցելել է Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարան և հանդիպում ունեցել իրավագիտության ֆակուլտետի ուսանողների հետ: Իսկ մարզի դատախազության դատախազ Արմեն Պողոսյանը Վանաձորի թիվ 22 հիմնական դպրոցում հանդիպել է 9-րդ դասարանի աշակերտների հետ:
Ջերմ և անմիջական մթնոլորտում անցած հանդիպումների ընթացքում դատախազների կողմից բացատրվել է հանցավոր վարքագծից զերծ մնալու առումով անչափահասների լիարժեք կյանքի նախապատրաստման, հասարակական և ստեղծագործական ակտիվության, իրենց մեջ բարձր բարոյական հատկանիշների, քաղաքացիական գիտակցության զարգացման անհրաժեշտությունը: