00:00:00

Ե՞րբ կփոխվեն բոլոր մարզպետները

15:45, 27 մայիս 2018

«Կարծում եմ, որ մարզպետների կազմն ամբողջությամբ կփոխվի»։ Նախագահական նստավայրում, կառավարության անդամների երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով մարզպետների փոփոխության հարցին։  Փաշինյանի սույն հայտարարությունը օրեր անց վերահաստատեց նաեւ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։ Բոլոր մարզպետները կփոխվեն, հայտարարությունից անցել է մեկ շաբաթ, սակայն մարզպետների փոփոխություն դեռեւս չի իրականացել։ Նախարար Սուրեն Պապիկյանի հայտարարությունից հետո, եղան տեղեկություններ այն մասին, որ Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզպետները հրաժարական են տվել։ Կարապետ Գուլոյանի եւ Կարեն Բոթոյանի հրաժարականի մասին տեղեկատվությունը չհերքվեց ոչ միայն վերջիններիս, այլ նաեւ մարզպետարանների լրատվական ծառայություններից, ինչն էլ ենթադրում է, որ նրանք հրաժարականի դիմում ներկայացրել են։ Մյուս մարզպետների մասով դեռեւս տեղեկություններ չկան։ Մարզային իշխանություններն այս օրերին լուռ են, լրագրողների զանգերին չեն պատասխանում։ Միաժամանակ մամուլում կան հրապարակումներ այն մասին, որ հրաժարականի շեմին հայտնված մարզպետները մինչև վերջին պահը հույս ունեն, որ կշարունակեն պաշտոնավարել, քանի որ նոր իշխանությունը «կադրեր չունի», և մարզում լավ ցուցանիշ են արձանագրել: Դժվար թե այս սցենարը իրականություն դառնա։ Նիկոլ Փաշինյանը հստակ գիտի, որ ներկայիս մարզպետները մշտապես եղել են կենտրոնական իշխանության հլու հնազանդն ու կեղտոտ գործարքները տեղում իրականացնողները։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պատրաստվում է արտահերթ ընտրությունների եւ նրան խիստ անհրաժեշտ են ՀՀԿ-ից հեռու մարդիկ, ոչ միայն կենտրոնական ապարատներում, այլ նաեւ մարզերում։ Սա ինքնին փաստում է, որ բոլոր մարզպետները կփոխվեն, իսկ  թե կոնկրետ երբ դժվար է ասել, սակայն դատելով ընթացող զարգացումներից եւ հնչող հայտարարություններից այդ գործընթացը շատ չի ուշանա։ Ինչ վերաբերում է Կարապետ Գուլոյանի հրաժարականին, ապա հիշեցնենք, որ Գուլոյանը թավշյա հեղափոխությանը միացած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան է։ Գուլոյանի հրաժարականը ըստ էության հաստատում  է նաեւ տեղեկություններն այն մասին, որ ԲՀԿ-ն մարզպետների պորտֆելներ չի ստանա։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր