Ինչ մթերքներ պետք է ներառել սննդակարգում՝ մարսողությունը բարելավելու, աղիների շարժունակությունը բարելավելու և գազերի ձևավորումը նվազեցնելու համար։ Դրանք ըստ բժշկական գիտությունների թեկնածու, գաստրոէնտերոլոգ, հեպատոլոգ Սերգեյ Վյալովի հետեւյալն են․
Ցանկում առաջինը կոճապղպեղն է, որը հայտնի է ոչ միայն իր հակաբորբոքային ազդեցությամբ։ Այն ունի նաև այլ առավելություններ.
Երկրորդ տեղում ուրցն է, որն օգնում է «խթանել մարսողական հյութերի արտազատումը»։ Ուտեստների մեջ ուրց ավելացնելով՝ կարելի է նվազեցնել գազերի առաջացումը։
Կեֆիրն ու յոգուրտը պրոբիոտիկներով օգնում են ամրապնդել «աղիքային միկրոֆլորայի բազմազանությունը։Դրանք ունեն զարկերակային, խթանող, մղող ազդեցություն միկրոֆլորայի վրա՝ նվազեցնելով փքվածության հավանականությունը։
Չորրորդ տեղում վարսակի ալյուրն է կամ փաթիլները։ Այն պարունակում է լուծվող մանրաթել, որն օգնում է ջուրը պահել աղիներում ու նպաստում է ավելի լավ մարսողությանը, նաև նվազեցնում է գազերի առաջացումը։
Խորհուրդ է տրվում նաեւ օգտագործել բանջարեղենով հարուստ սալաթներ եւ հյութեր։ Բազուկը, գազարը, դդումը, ինչպես նաեւ մրգերից՝ բանանը խնձորը, անգերազանցելի միջոց են մարսողությունը վերականգնելու համար, ինչպես նաեւ վիտամինների հարուստ պաշար են ապահովում ձմռան համար։