00:00:00

Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն այցելեց ոստիկանության կրթահամալիր, հարգանքի տուրք մատուցեց ծառայողական պարտականությունները կատարած զոհված ոստիկանի հիշատակին

20:31, 26 մայիս 2018

Մայիսի 26-ին ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցան հանդիսավոր միջոցառումներ, որոնց մասնակցում էր ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Հանդիսություններն սկսվեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության ավագ ենթասպա Արա Շախգուլյանի հիշատակի ոգեկոչման արարողությամբ: Պարեկապահակետային գնդի ոստիկան, ջոկի հրամանատար Արա Շախգուլյանը զոհվեց մայիսի 3-ին` հանցագործին վնասազերծելիս: Արա Շախգուլյանի անունն այսօր վիմագրվեց Կրթահամալիրի տարածքում գտնվող «Մեզ բացակա չդնեք» հուշակոթողին: Արարողությանը մասնակցում էին ոստիկանության կրթահամալիրի սպայակազմը, զոհված ոստիկանների հարազատներ, հյուրեր: Պատվո համազարկից հետո հնչեց Հայաստանի Հանրապետության հիմնը: Բարձրաշնորհ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը կատարեց հոգեհանգստի կարգ: Ոստիկանության պետն ու միջոցառման մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին Արցախյան ազատամարտում և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշակոթողին: Արարողության առաջին մասն ամփոփվեց Կրթահամալիրի սաների շարային երթով: Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը Կրթահամալիրի պետ Հովհաննես Վարյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց ուսումնական հաստատոթւյան տարածքում: Ոստիկանության պետը եղավ Ոստիկանության զորքերի ֆակուլտետի բազայի վրա ստեղծված սակրավորային պատրաստության մասնագիտական նորաբաց լսարանում, ծանոթացավ տեխնիկական հագեցածությանն ու պարապմունքների խնդիրներին: Վալերիյ Օսիպյանը ծանոթացավ նաև ոստիկանության գնդապետ Վարդան Պետրոսյանի անունը կրող կրիմինալիստիկայի լսարանի ուսումնական պայմաններին: Հանդիսվաոր միջոցառումներն ամփոփվեցին միլիցիայի գեներալ-մայոր, կոմպոզիտոր Ալեքսեյ Հեքիմյանի հուշարձանի բացման արարողությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր