00:00:00

Չարենցավանի դպրոցներում անգլերեն լեզվի իմացության մրցույթ է անցկացվել

19:33, 26 մայիս 2018

Խալաֆյանների ընտանիքը 20 տարի առաջ մեկնեց հայրենիքից բնակություն հաստատելով ԱՄՆ –ում: Սակայն նրանց կապը հայրենիքի հետ միշտ առկա է եղել : Իսկ ահա այս տարի նրանք հանդես եկան նախաձեռնությամբ ,այն է Չարենցավանում խթանել անգլերեն լեզվի ուսուցումը. Հերթական անգամ հայրենիքց վերադառնալուց հետո նրանց 13 ամյա որդի Նորայր Խալաֆյանը հայրիկն պատմում է իր նախաձեռնության մասին: Նորայրը մեզ հետ զրույցում պատմում է ՝«Ես միշտ այստեղի ընկերներիս հետ հաճախ էինք խոսում անգլերեն լեզուն ուսումնասիրելու ու սովորելու մասին։ Հերթական անգամ, երբ վերադարձա ԱՄՆ –ը հայրիկիս ասեցի,որ ուզում եմ Չարենցավանի դպրոցներում անցկացնել անգլերեն լեզվի իմացության մրցույթ, իսկ հաղթող աշակերտի դպրոցն էլ կարժանանար պարգևի: Ծնողներս շատ զարմացան իմ այդ առաջարկից,սակայն հաջորդ վայրկյանից՝ հայրս սկսեց զբաղվել նախապատրաստական աշխատաքներով՚»,֊֊-ասում է Նորայրը։ Հայրը՝ Համլետ Խալաֆյանը պատմում է,որ զարմացել էր ու ոգևորվել որդու առաջարկից: Եվ այստեղ գտնվող իմ ընկերների շնորհիվ այն կյանքի կոչեցինք: Խալաֆյանները տեղի մասնագետների հետ միասին կազմում են թեստեր,ու մրցույթն անցկացնում են Չարենցավանի հինգ դպրոցների միջև: Պայքարը բավականին բարդ է լինում,սակայն մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվում Չարենցավանի թիվ 3 դպրոցի 13- ամյա աշակերտուհի Օֆելյա Սարգսյանը: Ուսուչուհի Սուսաննա Մելքոնյանը ասում է,որ հենց քննասենյակում է հասկացել որ իր աշակերտուհուն բավական բարդ փորձություն է սպասվում : «Երբ մենք գնացինք մրցույթի ,հասկացա որ բավականին լուրջ մրցակցություն է լինելու և Օֆելյային ասեցի,՝ սիրելիս սա արդեն հաղթանակ է,որ մենք այստեղ ենք արդեն»,-պատմում է Մելքոնյանը, Իսկ մրցույթի պայմանները հետևյալն էին,այն աշակերտը ով հաղթող կճանաչվի ,նրա դպրոցում կբացվի գրադարան: Լուսինե Վիրաբյանը ով առաջին իսկ օրվանից նախապատրաստական աշխատանքներ է իրականցրել ,ասում է,որ բոլոր դժվարությունները մենացել են ետևում՝ բայց արդյունքն ակնհայտ է: 13- ամյա Օֆելյան պատմում է,որ անգլերեն լեզվի հետ սկսել է հաղորդկացվել դեռ փոքր տարիքից:Արդեն 4 տարեկանում գիտեր բառեր,նախադասություններ,իսկ դպրոցում էլ ավելի է կատարելագործել։ « Իմ համար շատ պատասխանատուն էր,ես ամեն օր պարապում էի : Թեստերը բաղկացած էր 150 հարցից և շարադրություն՝»Ինչ դեր ունի անգլերենը մեր կյանքում» թեմայով: Ես գրել էի,որ առանց անգլերենի շփում հնարավոր չէ աշխարհում:Իսկ թեստը մի փոքր բարդ էր,բայց ես հաղթարեցի ու արդյունքում գրավեցի առաջին տեղը» ,-ասում է Օֆելյան: Այսօր Օֆելյայի հաղթանակի շնորհիվ թիվ երեք դպրոցում բացվեց մի մեծ գրադարան ,որտեղ կան մոտ 300 անուն գրքեր՝ ուսուցողական,գեղարվեստական, պատմական ու այդ բոլորը անգլերեն լեզվով: Գրքերն էլ Խալաֆյանների անձնական գրադարան հավաքածու մի մասն: Խալաֆյանների ընտանիքի նախաձեռնությունը այսքանով չեն սահմափակվելու: Նրանք պատրաստվում են երկու տարի մեկ անգամ անցկացնել նման մրցույթներ ՝ Չարենցավանում հետո արդեն ՀՀ այլ դպրոցներում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր