00:00:00

Լևոն Մնացականյանն Արտակ Դավթյանին շնորհավորել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

18:00, 26 մայիս 2018

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար  գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը շնորհավորական ուղերձ է հղել Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Ինչպես տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ուղերձում ասվում է. «Հարգարժան Արտակ Մաթևոսի. Արցախի Հանրապետության զինված ուժերի ողջ անձնակազմի  և անձամբ իմ անունից սրտանց  շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության ԶՈւ Գլխավոր շտաբի պետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Վստահ եմ, որ այդ բարձր ու պատասխանատու պաշտոնում Դուք կներդնեք Ձեր ողջ ծառայողական փորձն ու ռազմագիտական ներուժը հայկական բանակի մարտունակությունն էլ ավելի կատարելագործելու և Հայոց պետականության առջև ծառացած մարտահրավերներին արժանապատվորեն դիմագրավելու համար: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ առաջադրված նպատակներին հասնելու գործում՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և նրա զինված ուժերի»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր