00:00:00

Երևանի քաղաքապետարանը Ձերժինսկու դպրոցի դիմացի տարածքը վաճառել է Ներսես Նազարյանին. Ալեն Սիմոնյան

17:50, 26 մայիս 2018

Երևանի քաղաքապետարանը քաղաքի կենտրոնում գտնվող Ձերժինսկու անվան դպրոցի դիմացի հանրային տարածքը աճուրդով վաճառել է մասնավորի և այդ մասնավորը, իր  ունեցած տեղեկություններով, Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջից ուղիղ հեռարձակմամբ հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը: «Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա, որը որ ցանկության դեպքում որպես իր սեփականություն կարող է այստեղ շենք կառուցել և փակել այս դպրոցը:  Էլ չեմ ասում, որ սա հանրային տարածք է, որպեսզի մարդիկ, երեխաները գային բարձրանային, օդ լիներ շնչելու և փոշի ու կեղտ չլիներ»,- ասաց Ալեն Սիմոնյանը: Նա նշեց, որ եթե նման բաց տեղ գտվող տարածքն է սեփականաշնորհվում է, ապա կարելի է պատկերացնել՝ ինչ են անում այլ՝ գողտրիկ տեղերում գտնվող տարածքների հետ: «Ինչ լկտիություններ են անում այն պարագայում, երբ գերակա շահ ճանաչելով՝ մարդկանց կարող են տնից դուրս շպրտել և մարդիկ տարիներով, փողոցներում ընկած փորձում են իրականացնել իրենց սեփականության իրավունքը»,- ասաց նա: Ալեն Սիմոնյանը նշեց, որ որպես ԱԺ պատգամավոր դիմելու է Երևանի քաղաքապետարան՝ պարզաբանումներ ստանալու, թե ինչի հիման վրա է վաճառվել Երևան քաղաքին պատկանող այս տարածքը: Մանրամասները տեսանյութում: https://www.facebook.com/simonyanalen/videos/1566161070177610/

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր